Մեր մասին - Median Hotel City Center, Երևան

About hotel image

«Մեդիան» հյուրանոցը գտնվում է Երևանի պատմական կենտրոնում՝ մոտ քաղաքի մշակութային և ժամանցային բոլոր իրադարձություններին: Հյուրանոցն իր հյուրընկալ դռներն է բացել 2019 թվականի մայիսին, և մինչ 2022 թվականի դեկտեմբերի 1-ը ունեցել «Յունիք» անվանումը: Ձեզ անշուշտ կգոհացնի մեր հյուրանոցի կենտրոնական դիրքը՝ Օպերայի թատրոնից, Կարապի լճից և Հյուսիսային պողոտայից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա, շատ մոտ Մաշտոցի պողոտային, Կասկադին և Հանրապետության Հրապարակին: Հյուրանոցն աշխատում է շուրջօրյա: Ունենք նաև տրանսֆերի ծառայություն, սենյակի սպասարկում, անվճար Wi-fi հյուրանոցի ամբողջ տարածքում: Հյուրանոցի բոլոր սենյակներում ծխելն արգելված է: Սենյակները հագեցած են օդորակիչով, հեռուստացույցով, սառնարանով, չհրկիզվող պահարանով, թեյ/սուրճ պատրաստելու համար նախատեսված էլեկտրական թեյնիկով, գրասեղանով: Ամեն օր տրամադրվում է անվճար խմելու ջուր: Առավոտյան մեր խոհարարների թիմը սիրով մատուցում է համեղ նախաճաշ: Նույնիսկ թարմ հրուշակեղենը, մուրաբաները, մարինացված բանջարեղենը պատրաստվում են տեղում։Մեր հյուրանոցի գլխավոր նպատակն է ձեզ համար դառնալ «Փոքրիկ Տուն» մեր հիանալի երկրում:Մենք ավելի քան ուրախ ենք տրամադրել ձեզ շուրջօրյա ամրագրման ծառայություն թե պաշտոնական կայքով, թե էլեկտրոնային փոստով կամ հեռախոսազանգով:

Պրեզենտացիա

Կեցության պայմանները

Ժամանումը սկսվում է 14:00-ից, մեկնումը մինչև12:00։

Մուտք 14:00
Ելք 12:00
Ամրագրման չեղարկում

Եթե Հաճախորդը ամրագրման հաստատման և պայմանների ստանալուց հետո 3-օրյա (եռօրյա) ժամկետում չի ներկայացնում գրավոր առարկություն ամրագրման կամ դրա պայմանների վերաբերյալ, չի ներկայացնում ամրագրումից հրաժարվելու վերաբերյալ պահանջ, չի ներկայացնում ամրագրման պայմանները փոփոխելու վերաբերյալ պահանջ, ապա համարվում է, որ Հաճախորդն ամբողջությամբ և անվերապահորեն ընդունել է Հյուրանոցի ամրագրման ամրագրման պայմանները։

Հիմնական կանոն` ժամանման օրվանից առնվազն 72 ժամ առաջ չեղարկման դեպքում, Հաճախորդից գանձվելու է տուգանք` մեկ օրվա արժեքի չափով, բացառությամբ սույն կանոնների 4-րդ կետի:

10 (տասը) և ավելի սենյակ ամրագրելու դեպքում չեղարկումներն անվճար են, եթե այն կատարվում է ժամանումից ոչ ուշ, քան 30 (երեսուն) օր առաջ, հակառակ դեպքում Հաճախորդից գանձվելու է տուգանք` մեկ գիշերվա արժեքի չափով՝ ամրագրված յուրաքանչյուր սենյակի մասով:

Կանոններ և պայմաններ