Median Hotel City Center Yerevan, Yerevan
«Մեդիան» հյուրանոցը գտնվում է Երևանի պատմական կենտրոնում՝ մոտ քաղաքի մշակութային և ժամանցային բոլոր իրադարձություններին: Հյուրանոցն իր հյուրընկալ դռներն է բացել 2019 թվականի մայիսին, և մինչ 2022 թվականի դեկտեմբերի 1-ը ունեցել «Յունիք» անվանումը: Ձեզ անշուշտ կգոհացնի մեր հյուրանոցի կենտրոնական դիրքը՝ Օպերայի թատրոնից, Կարապի լճից և Հյուսիսային պողոտայից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա, շատ մոտ Մաշտոցի պողոտային, Կասկադին և Հանրապետության Հրապարակին:
Հյուրանոցն աշխատում է շուրջօրյա: Ունենք նաև տրանսֆերի ծառայություն, սենյակի սպասարկում, անվճար Wi-fi հյուրանոցի ամբողջ տարածքում: Հյուրանոցի բոլոր սենյակներում ծխելն արգելված է: Սենյակները հագեցած են օդորակիչով, հեռուստացույցով, սառնարանով, չհրկիզվող պահարանով, թեյ/սուրճ պատրաստելու համար նախատեսված էլեկտրական թեյնիկով, գրասեղանով: Ամեն օր տրամադրվում է անվճար խմելու ջուր: Առավոտյան մեր խոհարարների թիմը սիրով մատուցում է համեղ նախաճաշ: Նույնիսկ թարմ հրուշակեղենը, մուրաբաները, մարինացված բանջարեղենը պատրաստվում են տեղում։Մեր հյուրանոցի գլխավոր նպատակն է ձեզ համար դառնալ «Փոքրիկ Տուն» մեր հիանալի երկրում:Մենք ավելի քան ուրախ ենք տրամադրել ձեզ շուրջօրյա ամրագրման ծառայություն թե պաշտոնական կայքով, թե էլեկտրոնային փոստով կամ հեռախոսազանգով:
ԱվելինՀյուրանոցն աշխատում է շուրջօրյա: Ունենք նաև տրանսֆերի ծառայություն, սենյակի սպասարկում, անվճար Wi-fi հյուրանոցի ամբողջ տարածքում: Հյուրանոցի բոլոր սենյակներում ծխելն արգելված է: Սենյակները հագեցած են օդորակիչով, հեռուստացույցով, սառնարանով, չհրկիզվող պահարանով, թեյ/սուրճ պատրաստելու համար նախատեսված էլեկտրական թեյնիկով, գրասեղանով: Ամեն օր տրամադրվում է անվճար խմելու ջուր: Առավոտյան մեր խոհարարների թիմը սիրով մատուցում է համեղ նախաճաշ: Նույնիսկ թարմ հրուշակեղենը, մուրաբաները, մարինացված բանջարեղենը պատրաստվում են տեղում։Մեր հյուրանոցի գլխավոր նպատակն է ձեզ համար դառնալ «Փոքրիկ Տուն» մեր հիանալի երկրում:Մենք ավելի քան ուրախ ենք տրամադրել ձեզ շուրջօրյա ամրագրման ծառայություն թե պաշտոնական կայքով, թե էլեկտրոնային փոստով կամ հեռախոսազանգով:
Հյուրանոցային համարներ
Ծառայություններ
Նկարներ




















