Մեր մասին - Median Hotel City Center, Երևան

«Մեդիան» հյուրանոցը գտնվում է Երևանի պատմական կենտրոնում՝ մոտ քաղաքի մշակութային և ժամանցային բոլոր իրադարձություններին: Հյուրանոցն իր հյուրընկալ դռներն է բացել 2019 թվականի մայիսին, և մինչ 2022 թվականի դեկտեմբերի 1-ը ունեցել «Յունիք» անվանումը: Ձեզ անշուշտ կգոհացնի մեր հյուրանոցի կենտրոնական դիրքը՝ Օպերայի թատրոնից, Կարապի լճից և Հյուսիսային պողոտայից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա, շատ մոտ Մաշտոցի պողոտային, Կասկադին և Հանրապետության Հրապարակին: Հյուրանոցն աշխատում է շուրջօրյա: Ունենք նաև տրանսֆերի ծառայություն, սենյակի սպասարկում, անվճար Wi-fi հյուրանոցի ամբողջ տարածքում: Հյուրանոցի բոլոր սենյակներում ծխելն արգելված է: Սենյակները հագեցած են օդորակիչով, հեռուստացույցով, սառնարանով, չհրկիզվող պահարանով, թեյ/սուրճ պատրաստելու համար նախատեսված էլեկտրական թեյնիկով, գրասեղանով: Ամեն օր տրամադրվում է անվճար խմելու ջուր: Առավոտյան մեր խոհարարների թիմը սիրով մատուցում է համեղ նախաճաշ: Նույնիսկ թարմ հրուշակեղենը, մուրաբաները, մարինացված բանջարեղենը պատրաստվում են տեղում։Մեր հյուրանոցի գլխավոր նպատակն է ձեզ համար դառնալ «Փոքրիկ Տուն» մեր հիանալի երկրում:Մենք ավելի քան ուրախ ենք տրամադրել ձեզ շուրջօրյա ամրագրման ծառայություն թե պաշտոնական կայքով, թե էլեկտրոնային փոստով կամ հեռախոսազանգով:

Պրեզենտացիա

Կեցության պայմանները

Ժամանումը սկսվում է 14:00-ից, մեկնումը մինչև12:00։

Մուտք 14:00
Ելք 12:00
Ամրագրման չեղարկում

Ամրագրման չեղարկումը ժամանումից առնվազն 48 ժամ առաջ անվճար է: Ավելի ուշ չեղարկման դեպքում գանձվում է առաջին օրվա վճարի չափով գումար։

Կանոններ և պայմաններ

Ամրագրման ձևակերպումը բացարձակապես անվտանգ է: Անձնական տվյալները օգտագործվում են միայն ամրագրում կատարելու համար: